Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կարող ա,՞ սխալվում եմ

Կարող ա,՞ սխալվում եմ
07.02.2025 | 21:14

ՀՀ Անկախության Հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ հաստատագրված Մեծ Եղեռնի (Հայոց Գենոցւդւ) պետական մակարդակով հրաժարման գործընթացն արդեն իսկ սկսված է։

Հա՛, նոր հիշեցի...

Մի ժամանակ Հայաստան այցելած օտարերկրյա պաշտոնական դեմքերը պարտադիր այցելում էին Հայոց Մեծ Եղեռնի հուշարձան և անմար կրակի առջև խոնարհվում ի հիշատակ Թուրքիայում գենոցիդի ենթարկված 1.5 միլիոն հայորդիների հիշատակի։

Դա պարտադիր արարողակարգ էր։

Նման այցելությունները լայնորեն լուսաբանվում էր Հանրային հեռուստատեսությամբ։

Հիմա էդպիսի բան ոնց որ չկա:

Կարող ա,՞ սխալվում եմ...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3678

Մեկնաբանություններ